«Քաղաքացիական շտաբ»-ը, որը  Տիգրան Ուրիխանյանը, հանդես է եկել հայտարարությամբ, որում նշվում է. «Քաղաքական դաշտում այսօր ձեւավորվում են երկու ազդեցիկ, շատ որոշակի կողմնակիցների աջակցությունը ու վստահությունը վայելող քաղաքական ընդդիմադիր ուժեր, այն է` «Քաղաքացիական պայմանագիրը» եւ «Քաղաքացիական շտաբը»:

Պարզից էլ պարզ է, որ իշխանության կամ այլ շահագրգիռ ճամբարում այսօր մեկ օրակարգ կա` հակազդեցություն կամ գոնե մրցակցություն առաջացնել այս երկու ուժերի միջեւ: Թեման մեկ եւ ընդմիշտ փակելու համար պաշտոնապես հայտարարում եմ` «Քաղաքացիական շտաբի» նախաձեռնող խումբը եւ Տիգրան Ուրիխանյանը անձամբ բարձր են գնահատում ինչպես Նիկոլ Փաշինյանի, այնպես էլ «Քաղաքացիական պայմանագրի» մյուս անդամների գործունեությունը, նրանց պայքարը հանուն երկրում առկա պրոբլեմների լուծման եւ հայաստանցու շահերի պաշտպանության: Մենք գտնում ենք, որ «Քաղաքացիական պայմանագիրը» կարեւորագույն գործառույթ ունի երկրում եւ իրականացնելու է քաղաքական սերնդափոխության արդիական պահանջը:

Մենք չենք տեսնում մեզ ո՛չ մրցակցային, ո՛չ էլ առավել եւս հակազդեցության դաշտում»:

Նշենք, որ «Իրատես de dacto» թերթը գրել էր, թե Տիգրան Ուրիխանյանի «Քաղաքացիական շտաբ» ստեղծելու գաղափարի հետեւում կանգնած են առաջին հերթին ռուսական ուժային միջին շրջանակներ: «Վերջիններիս նպատակը, ի տարբերություն առաջինների, ընդդեմ Նիկոլի քաղաքացիական-արեւմտյան շարժման բլոկ ստեղծելն է, որպեսզի բողոքական այն էլեկտորատը, որը դուրս է մնացել ԲՀԿ-ից, չգնա դեպ Նիկոլի շարժում, որն էլ ինչ-որ փուլում կարող է արեւմտյան վեկտորը դեպի իրեն քաշել ու դաշտը ծածկել»: