Ապրիլի 1-ին՝ ժամը 20:50-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի վիրաբուժական բաժանմունքի դատապարտյալ Վ. Մ.-ն փորձել է ծխախոտ փոխանցել փակ ուղղիչ տեսակի հիմնարկում պատիժը կրող դատապարտյալներից մեկին:
ՔԿՎ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հիմնարկի աշխատակիցը ծխախոտի տուփի զննությամբ հայտնաբերել եւ առգրավել է «Տրամադոլ» գրառմամբ սպիտակ-կարմիր գույների երեք պատիճ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն: