Ինպես արդեն տեղեկացրել էինք Քիմ Քարդաշյանը քույրերի հետ ապրիլին գալու են Հայաստան։ Աղբյուրը տեղեկացրել է, որ Քիմն ու նրա քույրերը՝ Քլոեն եւ Քորթնին, առաջին անգամ պատրաստվում են այցելել իրենց պատմական հայրենիքը։ Ինչպես հայտնել է աստղային ընտանիքին մոտ կանգնած աղբյուրը, քույրերը նաև իրենց երեխաներին կբերեն Հայաստան. Քիմն իր դստերը՝ Նորթին, իսկ Քորթնին իր երեխաներին՝ Մեյսոնին, Պենելոպային և Ռեյգանին։

YerevanNews.am-ի ունեցած տեղեկությունների համաձայն դա տեղի է ունենալու մոտ օրերս: Հայաստան կժամանեն նրա անձնակազմի անդամները, որոնք հայտնի քույրերի այցի հետ կապված նախապատրաստական աշխատանքներ կտանեն։