Համացանցում տեղեկատվություն կարդացի այն մասին, որ Քիմ Քարդաշյանը Գյումրիում հարազատներ ունի:
Սա ինձ համար նորություն չէր:
Քարդաշյանների՝ Քարտաշյանների, տոհմը սերում է Արթիկից, Գյումրիում հաստատվել են 1930-ականներին:
Մեծ քեռեկնոջս քույրը՝ Ասյան, ամուսնացած էր Քարտաշյանների ժառանգներից մեկի հետ: Պետք է ենթադրել, որ նրա ամուսինը Քիմ Քարդաշյանի հորեղբոր տղան է, կամ պապի եղբոր տղան:
Այդ ընտանիքից էր վաղամեռիկ ու տաղանդավոր լրագրող Ստեփան Քարտաշյանը: Նրա մի եղբայրը՝ Աբիսողոմ Քարտաշյանը, շատ երկար տարիներ Երևանում ղեկավարում էր կարևորագույն գործարաններից մեկը: Մի եղբայրը՝ Հովհաննես-Օնիկը, Գյումրիում հայտնի մարդ էր, կրտսեր եղբայր Մարտին Քարտաշյանը դեռ ապրում է Գյումրիում: Նրանց քույրը՝ Դոնարա Քարտաշյանը, ապրում է Երևանում, տնտեսագետ է...
Պարկեշտ, առաքինի, ավանդապաշտ ընտանիք էր... Այդպիսին են նրանց ժառանգները:
Լևոն Մութաֆյան՝ Ֆեյսբուք