Քաղաքական դաշտի որոշ կառույցներ ջանք ու եռանդ չեն խնայում ընդիմադիր բևեռները նվաճելու ու ժողովրդի «խոսափողի» դերը ստանձնելու համար:
Դրա հետևանքով փորձում են հարություն առնել անգամ հանգուցյալ քաղաքական կառույցները, որոնք նահատակվել էին ժողովրդի ձայնը «վաճառելու», հուսալքության գիրկը նետելու և նրանց խաբելու հետևանքով:
Ամեն անգամ, երբ լսում ենք Օրինաց Երկիր կուսակցության ներկայացուցիչների կոչերն, այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե իրենք մոռացել են ՕԵԿ-ի ոչ այդքան փառավոր անցյալը:
ՕԵԿ պատգամավոր Հեղինե Բիշարյանը հիմա էլ հիշել է ժողովրդի խնդիրների մասին: Աչքովս ընկավ նրա հայտարարությունը. խոսելով ժողովրդի թիվ մեկ խնդիրների մասին, ներկայացրել է ՕԵԿ-ի հերթական «ազգափրկիչ» ծրագիրը:
Բովանդակությանը չանդրադառնալով` ուղղակի կուզեմ հիշեցնել հարգարժան տիկին Բիշարյանին, որ նրանք արդեն մի քանի անգամ ապացուցել են, որ Օրինաց Երկիր կուսակցության «փրկիչ» սովորաբար ծրագրերը հօդս են ցնդում:
Հեղինե Բիշարյանին խորհուրդ կտայի ամպագոռգոռ հայտարարություն անելու փոխարեն, մտածել սեփական կուսակցությանը վերակենդանացնելու ավելի արդյունավետ մեխանիզմներ:
Երբ տեսնում ես հանգուցյալ կառույցների ներկայացուցիչների կոչերը, հայտարարություններն ու ժողովրդի անունից խոսելու հանդգնությունը, առաջին միտքը որ գալիս է գլխումդ. « Անջատել քաղաքական հանգուցյալների խոսափողները»:
Անի Սանոսյան-Facebook