Բերման են ենթարկել Հիմնադիր խորհրդարանի համակարգող Ժիրայր Սեֆիլյանին, անդամներ՝ Վարուժան Ավետիսյանին, Թորոս Սեֆիլյանին, Պավել Մանուկյանին։
Այս մասին հայտնում են Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունից։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հայտնել էր, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ քննչական կոմիետի համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում կանխվել է 2015թ. ապրիլի 24-ին հրապարակային միջոցառումների անցկացման վայրերում զանգվածային անկարգությունների կազմակերպումը։