Այդքան ծեծված և արդեն տհաճ դարձած Բաքվի խաղերի թեման...

FB-յան էջիս է գալիս Ադրբեջանի հավաքականի կազմում Օլիմպիական չեմպիոն դարձած, ազգությամբ կարծեմ դաղստանցի Շարիպ Շարիպովի հայտարարությունը, թե հայ ըմբիշները չպետք է ՎԱԽԵՆԱՆ Բաքու գալուց, մենք՝ ըմբիշներս, ոչ մի անձնական խնդիր չունենք իրար հետ՝ չնայած քաղաքական լարված դրությանը...

Հասկանում եմ, որ միգուցե Շարիպովն առանց խորությամբ մտածելու է ասել և միգուցե չի ցանկացել ոչ ոքի վիրավորել, բայց առնվազն ծիծաղելի և ոչ կոմպիտենտ են նրանք, ովքեր իսկապես կարծում են, որ Հայաստանի ըմբշամարտի հավաքականները, թե հունահռոմեական, թե ազատ ոճի, վախենում են ինչ որ մի երկրում մրցելուց...

Կրկնում եմ, որ ավելի հասկանալի լինի.վախեցողները 2007-ին էլ չէին գնա։
Հիմնական պատճառը ըմբիշների չմասնակցության աշխարհի վարկանիշային առաջնությունն է, որը ժամկետային առումով շատ մոտ է Բաքվի խաղերին։

 

Արսեն Ջուլֆալակյան-Facebook