Դավաճանությունն ամենածանր փորձությունն է ցանկացած հարաբերություններում: Ըստ վիճակագրության կողակցի դավաճանության հանգամանքից ամենաշատը կանայք են վախենում: Դավաճանությունը կամ միանգամից բաժանման պատճառ է դառնում, կամ էլ երկարաժամկետ զրկում է կողակցին դիմացինի հանդեպ ունեցած վստահությունից:
Ինչպե՞ս կռահել, որ ամուսինը դավաճանում է Ձեզ:
Թվարկվող նշանները միանշանակ չեն: Շատ բան կախված է տղամարդու բնավորությունից, ապրելակերպից և այլ: Սակայն, եթե սիրելիի վարքագծում միանգամից մի քանի համընկնող նշաններ նկատեք, հնարավոր է, որ Ձեր սիրելիի կյանքում մեկ այլ կին է հայտնվել:
Հարաբերության ժամանակ սառնությունը
Էքստրեմալ վիճակների հանդեպ անտրամադիր դիրքորոշումը
Արտաքին տեսքի փոփոխություններ
Չնախատեսված ֆինանսական ծախսեր
Հաճախակի փոփոխվող տրամադրություն
Անհետացում տարբեր պատրվակներով
Տարօրինակ զգուշություն


