Վերջապես մոտեցավ իմ սիրելի օրը։)) Ամենասովորական՝ առաջին հայացքից, իսկ իրականում՝ արտասովոր ապրիլի 8- ը, Իմ Սոֆիկոյի ծննդյան օրը։)

Երկար փնտրում էի լավ լուսանկար, որտեղ լինեինք երկուսով, ավելի ընդգծելու համար ասելիքս, բայց հասկացա, որ չեմ էլ գտնի. պարզ բացատրություն, Սոֆին միշտ պատրաստակամ ու շատ գեղեցիկ լուսանկարում է բոլորին, ընդգծում է նրանց լավագույն կողմերը, ստանում է նրանց բնավորությունն ու շարժումն ընդամենը մեկ կադրում, իսկ ինքը Միշտ մնում է կադրից դուրս։ Սա ԱՄԵՆ ԻՆՉ է պատմում նրա մասին։)

Ամնացորդ... նվիրումի, սիրո, հավատարմության, ընկերության, ընտանիքի, իր արժեքային համակարգի կայունությամբ նա Բացառիկ է իր բոլոր ընկերների համար, ինձ համար՝ բացառիկից էլ անդին... Կան պարզապես մարդիկ, կան բախտավոր մարդիկ, և կան ՇԱՏ բախտավոր մարդիկ, որոնք ունեն նրա պես ընկեր, ես այդ մարդկանցից եմ.....։))))) Սոֆի ջան, ինչպես դեռ 2003 թ- ին Ավետի հետ քեզ բեմում կնքեցինք, այդպես էլ շարունակես ապրել- լիարժեք և լիաթոք։)))) Մխող !։))) Ծնունդդ շնորհավոր ՜՜՜՜

Նազենի Հովհաննիսյան