2015թ. ապրիլի 7-ին Քննչական կոմիտեի կողմից խուզարկվել, բերման ենթարկվել, այնուհետ ձերբակալվել են Հիմնադիր խորհրդարանի անդամները:

«Ժառանգություն» կուսակցությունը դատապարտում է իրավապահ մարմինների այսպիսի ապօրինի գործելաոճը: Բռնությունների այս շղթան խոսում է ներկայիս վարչախմբի կողմից բոլոր բնագավառներում ձախողումների մասին, որի համար էլ վերջինս իր փրկության միակ ելքը տեսնում է հասարակությանն ահաբեկելու մեջ:

«Ժառանգությունը» պահանջում է առաջնորդվել ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով, չխախտել մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները, ինչպես նաև զերծ մնալ քաղաքական հետապնդումներից և չխոչընդոտել խաղաղ հանրահավաքների իրականացումը:

Կոչ է անում ընդունել ժողովրդի պահանջը` հեռանալ բռնազավթած իշխանությունից, հակառակ դեպքում երկիրը հայտնվելու է ցնցումների մեջ և տեղի են ունենալու ավելի անկանխատեսելի ու նոր կորուստներ, ինչի պատասխանատվությունը կրելու է գործող վարչախումբը:

Համարում է, որ իշխանության նման անօրինական ու շարունակական գործողությունների միակ համարժեք պատասխանը ժողովրդի և քաղաքական ուժերի միահամուռ ընդվզումն ու շուտափույթ իշխանափոխության իրականացումն է, սահմանադրական կարգի վերականգնումը, օրինական ու ժողովրդավար իշխանության հաստատումը, իրավունքի և օրենքի գերակայության ապահովումը: