Այսօր՝ ապրիլի 8-ին ՀՀ գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի զեկույցի քննարկման ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը համոզմունք հայտնեց, որ գազի գինը հնարավոր է իջեցնել, ինչպես նաև պարզաբանեց մի քանի տարբերակ:
«73 տոկոս կազմում է գազի գինը սահմանի վրա, մնացածը բաշխվում է՝ 5 տոկոս կորուստների համար, որը մարժայում կազմում է 17 դոլար, 11 տոկոսը շահագործման և պահպանման ծախսերն են՝ 14 դոլար, 4 տոկոսը մաշվածությունն է՝ 12 դոլար, և 23 տոկոսը շահույթն է»,- իր ելույթում նշեց պատգամավորը:
Մանրամասները՝ տեսանյութում: