Վերջին շրջանում Ֆեյսբուք սոցիալական տիրույթում օգտատերը իրենց՝ զարմանքն ու վրդովմունքն են հայտնում այն փաստի նկատմամբ, որ Հայաստան է այցելում ՀԱՅ, հեռուստաաստղ ՔԻմ Քարդաշյանը:
Ընկերներ, Հայաստան է ժամանում մարդ, ով գրեթե ամեն րոպե գտնվում է միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում, մարդ, ում ամեն մի խոսքը հայտնվում է միջազգային մամուլի առաջին էջերում:
Ի՞նչ է ստացվում, Քիմ Քարդաշյանի այցով մենք կարող ենք մեր մշակույթը ի ցույց դնել երկրագնդի գրեթե ողջ բնակչության առջեւ: Պատահական չէ, որ նրա այցը համընկնում է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ, եկել է պահը, որ մենք ճիշտ օգտագործենք մեր այս հնարավորությունը եւ հենց նրա միջոցով կարողանանք բացել, այլ պետություններ իշխանավորների աչքերը, ովքեր՝ Ցեղասպանության մասին գեթ մեկ բառ չեն արտասանել:
Այսքան ժամանակ, ոչ մեկս չենք լսել, որ Քիմ Քարդաշյանը բացասաբար արտահայտվի իր ազգային պատկանելիության, բացասական նոտայով խոսք հնչեցնի Հայաստանի ու առհասարակ ՀԱՅԻ հանդեպ: Եկեք չմոռանանք, որ յուրաքանչյուր ոք ունի ազատ տեղաշարժվելու իրավունք, շոուն մնում է շոու, բայց եկեք չանցնենք սահմանված բարոյական սահմանները:
Ի դեպ, Քարդաշայանի Ֆեյսբուքի եւ Թվիթթերի էջերի հետեւորդների ակտիվության քանակից պետք է եզրակացնենք, որ նրան հետեւում է ամբողջ աշխարհը, ու նրա ամեն մի գրառումը օգտատերերի կողմից հասնում է հազարավոր հավանումների:
P/S Այո, համաձայն եմ, որ բարոյական տեսանկյունից Քիմը աչքի չի ընկել դրական կողմերով, բայց եկեք չմոռանանք, որ ՀՀ-ում ավելի անբարոյականներ կան, ովքեր ամեն րոպե պատրաստ են անկողին մտնել ամեն պատահած մեծահարուստի հետ:
Նարեկ Միրզոյան