Իսկ եթե ավելի ճշգրիտ, ապա` անկեղծության խոր դիֆիցիտի:
Հարցազրույց է տվել` որ ի՞նչ։

ա/. Ասելու, որ ինքը դեռ կա եւ իր մահվան մասին չափազանցեցված լուրերը տարածել է Բեռնարդ Շոուն:

բ/.Որ եթե այնպես լինի` տարածաշրջանային խաղացողները չցանկանան սահմանադրական փոփոխությունները Սերժ Սարգսյանն իրականացնի` տեսնեն, որ ինքը դեռ կա: Բանն այն է, որ տարածաշրջանում իրավիճակ է փոխվում: Եւ Հայաստանը պետք է կրկին վերադասավորվի... մեկ էլ տեսար` Սերժ Սարգսյանի մոտ չստացվեց:

գ/.Եթե ստացվի, ասելու նաեւ` կեցցե Սերժ Սարգսյանը: Այն է` ինքնառաջարկվում է... այլեւս վարչապետի պաշտոնում` Իրանի հետ սպասվող դրական <ձինամիկայի>, Ադրբեջանի նավթաթափման ֆոնին...

Մանավանդ որ` տնտեսության վիճակը բանի նման չէ:

Իսկ ինչու` ոչ: Մանավանդ որ ուշի-ուշով հետեւել է զարգացումներին:

Հ.Գ. Հավարտ` ոչ, չենք ասում` Սերժ Սարգսյանի հետ պայմանավորված է խաղում.. եւ երկուսով որոշել են` մեր աչքը կրկին սովորեցնել Քոչարյանին:
Ինչ իմանաս` խորունկ է մեր <մունքերի> հոգին:

Հ.Գ.Չմոռանամ. Քոչարյանը նաեւ վրեժ է լուծում Ծառուկյանից: Չթաքցնելով նրանից իր հիասթափությունն ու անտարբերությունը:

Կարմեն Դավթյան - Ֆեյսբուք