ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից ժամկետային զինծառայողի սպանության դեպքի առթիվ։

07.04.2015թ.՝ ժամը 17:15-ի սահմաններում, ազգային, ռասայական, կրոնական ատելության և կրոնական մոլեռանդության շարժառիթով, սպանելու դիտավորությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով գլխի շրջանում հրազենային վնասվածք է ստացել և տեղում մահացել N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում մարտական հերթապահության նշանակված ­պարտադիր ժամկետային զինծառայող, սերժանտ Լևոն Մուշեղի Միրզոյանը:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Հիշեցնենք, որ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 8-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Լեւոն Միրզոյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։