«Հրապարակ» թերթը գրում է.

«Աբովյանում տեղակայված ԲՀԿ գրասենյակում օրերս նախկին և ներկա մի շարք ԲՀԿ-ականներ «նիստ» են արել, քննարկել քաղաքապետի թեկնածուի հարցը: Մեր տեղեկություններով, այն վարել է Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետը՝ Էդոն: Որոշվել է առաջադրել Ծառուկյանի օգնականին՝ Վահագն Գևորգյանին: Անգամ քննարկվել է, թե ով պետք է լինի նրա շտաբի պետը. ավագանու անդամ Գեղամ Հայրապետյանը:

Վերջինս մեզ հետ զրույցում նախ նշեց, որ նոր է լսում այդ մասին, կճշտի, կասի, ապա հավելեց. «Ես չեմ եղել, բայց տենց նիստ չի եղել: Դա ԲՀԿ-ի գրասենյակը չի, նախկինում է եղել, ընկերական տեղ է, ուղղակի հավաքատեղի, առանց կուսակցական որևէ բանի՝ միշտ էլ այնտեղ հավաքվում ենք, նման քաղաքական կամ թեկնածության թեմա չկա»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: