«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մոտ մեկ ամիս առաջ ինքնասպանություն գործած գործարար «Լեւոն Ամիրխանյան» շինարարական ընկերության սեփականատեր Աբրամ Ամիրխանյանի պարտատերերից մեկը, պարզվում է, «Զարգացման հայկական բանկ» ԲԲԸ-ն է: Հաշվի առնելով այն փաստը, որ այդ բանկի բաժնեմասերի մոտ 40 տոկոսը պատկանում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին, ուստի նրան եւս կարելի է դասել «Լեւոն Ամիրխանյան» շինարարական ընկերության գործով տուժածների շարքին:
Հիշեցնենք, որ դեռեւս 2014 թվականից Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է «Լեւոն Ամիրխանյան» ՍՊԸ-ի եւ «Զարգացման հայկական բանկ» ԲԲԸ-ի միջեւ դատական վեճը` պարտքերի շուրջ, որը այդպես էլ չի ավարտվել: Բայց քանի որ «Լեւոն Ամիրխանյան» ՍՊԸ-ն ներկայումս գտնվում է սնանկության գործընթացում, ուստի ստացվում է, որ Ռուբեն Հայրապետյանի բանկը ստիպված է լինելու մյուս պարտատերերի պես սպասել իր հերթին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում