Ներկայումս Հայաստանում գտնվող Քիմ Քարդաշյանը և նրա քույրերը արդեն վաղուց չեն հեռանում ամերիկյան մամուլի էջերից: Թվում է, որ քույրերը ամենուր են և իրենցով են լցրել ամբողջ ԱՄՆ-ն: 

Plastic Jesus անունով Լոս-անջելեսյան նկարչին այնպես են ձանձրացրել փողոցների խցանումները, որ նա որոշել է ձեռնարկել ինչ-որ բան, այս իրավիճակը շտկելու համար: Նկարչի մոտ գաղափար է ծնվել Քարդաշյան ընտանիքի անդամներին արգելել քաղաքի որոշ հատվածներում կայանել ավտոմեքենաները: 

Նկարիչը ինքնուրույն պատրաստել է ճանապարհային նշաններ, որոնք ամրացրել է Մելռոուզ-Ավենյուի, The Ivy ռեստորանի և Ռոբերթսոն հրապարակի մոտակայքում: 

Այս նշանները գրեթե չեն տարբերվում ամերիկյան սովորական ճանապարհային նշաններից, որոնք արգելում են կայանումը, սակայն իրականում դրանց վրա գրված է. «Քարդաշյանների համար կայանումը արգելված է ցանկացած ժամանակ»: