YerevanNews.am-ը պարբերաբար անդրադառնում է հասարակությանը հուզող բոլոր հարցերին՝ լուսաբանելով դրականը և բացասականը։ Ինպես օրինակ այս նամակը․․․․

Ծնված օրվանից երեխային գուրգուրում ու փայփայում ես, խնամում ու ամեն քայլի համար անհանգստանում ես՝ անգամ եթե կողքիդ անվտանգ ու ապահով նստած է։ Այդ դեպքում՝ ինչ դժվարությամբ ես առաջին անգամ տանում մանկապարտեզ ու վստահորեն բաժանվում նրանից մի քանի ժամով։

Որքան պետք է վստահես ու համոզված լինես երեխայիդ դաստիարակի ու դայակի կիրթ, բարեխիղճ և հոգատար վերաբերմունքին։ Շատ․․․ Ուրեմն, ի՞նչ մանկապարտեզ ընտրել՝ պետական նախաուսումնական հաստատություն, թե վճարովի էլիտար մանկապարտեզներից որևէ մեկը կամ մանկական զարգացման կենտրոն ու քոլեջ նախընտրել։ Այս հարցը կանգնում է յուրաքանչյուր ծնողի առաջ և ոչ միշտ գտնում իր ճիշտ լուծումը։

․․․Իմ բախտը բերեց այս հարցում և ես իրապես շատ ուրախ եմ, համոզված այն բանում, որ հիմա, երբ գրում եմ այս նամակը, բալիկս հանգիստ խաղում է, կամ նկարում, կամ ծեփով ստեղծագործում, կամ էլ պարզապես իր ընկերների հետ վազվզում է սիրող և հոգատար դաստիարակի և իր սիրելի դայակի աչալուրջ հսկողության տակ։ Կամ, նա երևի արդեն համեղ ճաշիկից հետո անուշ քուն է մտել իր փափուկ և հարմարավետ անկողնում։
Նա հաճախում է թիվ 157 պետական մանակապարտեզ։ Եվ ես անպայման ցանկանում էի ի լուր բոլորի նշել, որ հաճախ վճարվող գումարը չէ, որ որոշիչ է երեխայի նկատմամբ ցուցաբերված սիրո, հոգատարության, դաստիարակության, կրթության և մտքի զարգացման հարցում ցուցաբերվող վերաբերմունքի հարցում։

Շնորհակալ եմ նրանցից հոգաչափ․․․

Սենչի մայրիկ