Լոնդոնում ընթացող չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարում Հայաստանի թիվ մեկ գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակներով խաղում էր ուկրաինացի Վասիլի Իվանչուկի հետ: Արոնյանը հաղթանակ տոնեց արդեն 30-րդ քայլին՝ ժամանակի սղության պայմաններում ստիպելով մրցակցին մի քանի կոպիտ սխալ գործել։

10-րդ տուրից հետո Արոնյանն առայժմ 6.5 միավորով գլխաավորում է մրցաշարային աղյուսակը։ Ճիշտ է, 6 միավոր ունեցող Մագնուս Կարլսենն առայժ շարունակում է իր պարտիան Բորիս Գելֆանդի հետ և ունի առավելություն։

Տեղեկացնենք նաև, որ 10-րդ տուրում Վլադիմիր Կրամնիկը հաղթել է Ալեքսանդր Գրիշչուկին, իսկ Թեյմուր Ռաջաբով – Պետեր Սվիդլեր պարտիան ավարտվել է ոչ-ոքի։

sportarmenia.com