РИА Новости-իի փոխանցմամբ, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ Մոսկվան պատրաստ է վերականգնել կապերը Եվրամիության հետ, երբ եվրոպացի գործընկերները դրա համար հասունանան։

«Մենք չենք նախաձեռնել կապերի սառեցումը, և պատրաստ կլինենք դրանք վերականգնել, երբ դրա համար հասունանան մեր եվրոպացի գործընկերները»,- ասել է նախարարը։

Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունները վատթարացել էին Ուկրաինայում ստեղծված վիճակի պատճառով։ Նախորդ տարի ԵՄ-ն և ԱՄՆ-ն պատժամիջոցներ են սահմանել ռուսական տնտեսության ամբողջական ոլորտների նկատմամբ։