The Daily Mail-ը գրում է, որ Facebook-ն անցած տարի քննադատության էր ենթարկվել օգտատերերին բջջային հեռախոսների համար առանձին Messenger հավելվածը ներբեռնել ստիպելու համար, և թվում է, թե կայքի վեբ-տարբերակը նույն ուղղությամբ է շարժվում:
Սոցիալական ցանցը ներկայացրել է messenger.com-ը՝ առանձին կայք, որը թույլ է տալիս ցանկացած դիտարկիչով Facebook-ի ընկերների հետ զրուցել նույնկերպ, ինչպես Messenger հավելվածում:
Օգտատերերը դեռ կարող են ուղարկել և ստանալ հաղորդագրությունները Facebook կայքի ներսում, և սոցցանցը չի հայտարարել այս գործառույթը հեռացնելու ներկայիս պլանների մասին:
Facebook-ը չի բացահայտել այս ծառայության ապագա պլանները, բայց պատմել է The Daily Mail-ին, որ սա կլինի առանձին «վեբ-չաթ» արտադրանք, որը հասանելի կլինի Messenger.com-ի միջոցով:
Այն օգտագործելու համար օգտատերերը պետք է գրանցեն իրենց Facebook-ի տվյալները, և կայքն ավտոմատ կերպով կներմուծի բոլոր կոնտակտներն ու խոսակցությունները:
Facebook-ը ներկայացրել է messenger.com կայքը


