Բացի Քիմ Քարդաշյանից՝ ոչինչ չի հետաքրքրում մեր օգտատերերին: Աստված մի արասցե, եթե անգամ այս պահին սահմանի որևէ հատվածում ռազմական գործողություններ լինեն՝ որևէ մեկը չի հետաքրքրվի: Կարևորը Քիմ Քարդաշյանն է. ինչ արեց, ուր գնաց, ում տեսավ, ինչ ասաց, ինչպես շնչեց, ինչպես արտաշնչեց...
Ի դեպ, այսօր շատ պատահաբար տեսա նրան Մարիոթից դուրս գալիս: Երեք կողմից կանգնած էին անվտանգության ծառայության աշխատակիցներ, թղթակիցներ, հասարակ քաղաքացիներ... Որևէ տպավորություն չստացա, շատ սովորական կին է, անգամ՝ ոչ հմայիչ:
Գարնանային անձրևանոց-վերարկուն լավն էր, հատկապես գույնը դուրս եկավ... Հավանեցի քրոջ հասակը՝ բարձր, ձիգ...
Մի խոսքով...
Լևոն Մութաֆյան - Ֆեյսբուք