Չնայած հանգամանքին, որ Գագիկ Ծառուկյանն ասել էր, թե ինքը չի ցանկանում գնել «Արմավիան», այնուհանդերձ, «Հրապարակի» հաստատ տեղեկություններով, նրա ու Միքայել Բաղդասարովի միջև այդ առնչությամբ հանդիպում տեղի է ունեցել` Բաղդասարովի նախաձեռնությամբ, սակայն համաձայնության չեն եկել: Երեկ թերթը փորձել է պարոն Բաղդասարովից ճշտել` ինչի՞ շուրջ են խոսել ինքն ու Ծառուկյանը: Պատասխանելով հեռախոսին` նա անչափ բարյացակամ ասել է. «Յա վաս սլուշայու», բայց երբ իմացել է, որ լրագրող է խոսում, շատ արագ, արդեն հայերենով ասել է` «ես ժամանակը չունեմ», ու անջատել է հեռախոսը: Ժամանակ, իսկապես, գործարարը չունի, որովհետև ապրիլի 12-ին ավարտվում է «Արմավիայի» մենաշնորհը, դաշտն ազատականացվում է, ինչն էլ իր հերթին նոր հոգսեր կարող է բերել ոլորտը տևական ժամանակ տնօրինած և մեծամեծ պարտքեր կուտակած գործարարի համար: Ի դեպ, թերթի հարցմանն ի պատասխան, ավիացիային մոտ կանգնած աղբյուրները ժխտել են Ծառուկյան-Բաղդասարով պայմանավորվածության հնարավորությունը: