«Ժամանակ» թերթը գրում է. «Օրերս ազատության մեջ հայտնված ազատամարտիկ Վարդան Թումանյանին կնոջ եւ աղջկա աչքի առաջ ծեծելով սպանած Գեւորգ Սարգսյանը՝ Ջունգլը, ազատության մեջ է հայտնվել դատաբժշկի Երկրորդ եզրակացության արդյունքում, որը, մեղմ ասած, հեռու է տրամաբանությունից: Ըստ այդ եզրակացության՝ ազատամարտիկի մահը վրա չի հասել ծեծի արդյունքում, նա ի ծնե հիվանդ է եղել այդ օրը պետք է մահանար, եւ ծեծը պարզապես համընկել է այդ օրվա հետ:
«Սա խայտառակություն է: Աբսուրդ: Իրավապահներն այնքան են շտապել գումարի չափն այնքան գայթակղիչ է եղել որ չեն սպասել փոխեն հոդվածը, ուրիշ հոդվածով մեղադրանք առաջադրեն, նոր բաց թողեն», - մեզ հետ զրույցում ասաց ազատամարտիկի կինը՝ Տանյա Մելքումյանը:
«Ծեծը եղել է կնոջ, աղջկա, բազմաթիվ ականատեսների աչքի առջեւ եռւ այդքանից հետո եզրակացություն տալ, թե ծեծը կապ չունի մահվան հետ՝ բացահայտ ապօրինություն է, ցինիզմ»,-իր հերթին կատարվածին գնահատական տվեց ազատամարտիկի քույրը՝ Մարիետա Թումանյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Լուսանկարը՝ Գ. Շամշյան