«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Դեռ երկու ամիս էլ չի անցել այն օրից, երբ Սերժ Սարգսյանը հրապարակային պատերազմ հայտարարեց այն ժամանակ դեռևս ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին` վերջինիս հասցեին ամենավերջին արտահայտությունները հնչեցնելով և նրան անուղղակի մեղադրելով տարաբնույթ հանցանքներ կատարելու մեջ: Սակայն բավական էր, որ Ծառուկյանը հայտարարեր քաղաքականությունից դուրս գալու մասին, նրա բոլոր «մեղքերը» մոռացվեցին, և աստիճանաբար նա վերադարձնում է իր երբեմնի դիրքը:

Նա կզբաղվի Աբովյանի քաղաքապետի ընտրություններով, կշարունակի ընդլայնել իր բիզնեսը, քանի որ ոչ ոք այլևս նրան չի կասկածում հարկեր չվճարելու մեջ: Այսինքն՝ հերթական անգամ ապացուցվում է, որ ՀՀ ղեկավարության հայտարարություններին, սկսած Սերժ Սարգսյանից, կարիք չկա լուրջ վերաբերել: Ժամանակի հետ նրանք իրենց ասածների մասին մոռանում են և սկսում են ուղիղ հակառակն անել»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: