Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն անդրադարձավ երեկ խորհրդարանում քննարկված Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրին:
Նա վերահաստատեց երեկ խորհրդարանում իր ասած այն միտքը, թե իրենք սխալ են համարում նման հռչակագիրը: Նա անդրադարձ կատարելով Քիմ Քարդաշյանի Հայաստան ժամանելուն, համեմատություն անց կացրեց ներկայիս իշխանությունների և մասնավորապես, ԱԺ փոխխոսնակ Քիմ Քարդաշյանի միջև:
«Քիմ Քարդաշյանն արժի միլիարդ Շարմազանով: Նրա արած գործը միլիարդ անգամ ավել է, քան հայրենասեր Շարմազանովի անբախ-զամբախ արված հայտարարությունները», – նշեց նա: Նա նաև ավելացրեց.. «Քիմ շատ գեղեցիկ, հմայիչ կին է, որը լավ տիրապետում է կոմունիկացիոն տեխնոլոգիաներին»: