«Իմ մոտ այնպիսի տպավորություն է, որ Ժիրայրը և իր ընկերները հենց իրենք էլ ուզում էին ձերբակալվեին: Դա պարզ է, որ այս ամեն ինչը բերելու է դրան»,- այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ ասաց Արմեն Ռուստամյանը:
Նշենք նաև, որ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում շարունակվում է մի խումբ անձանց կողմից (Վարուժան Ավետիսյանին, Պավել Մանուկյանին, Գևորգ Սաֆարյանին, Ժիրայր Սեֆիլյանին, Գարեգին Չուգասզյանին) 2015թ. ապրիլի 24-ին Երևան քաղաքում զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության փաստի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննությունը։