Ապրիլի 8-ին, ժամը 13.30-ին, 1959 թ. ծնված Սուսաննա Կ.-ն ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում էր տվել, որ ժամը 12.00-ի սահմաններում ամուսնու եղբայրը` 1954 թ. ծնված Մանվել Ս.-ն, Կապանի Շահումյան փողոցի բնակարաններից մեկում ձեռնափայտով սպառնացել և հափշտակել է իր պայուսակը:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ Մանվել Ս.-ն հայտնաբերվել և բերման է ենթարկվել:

Խուզարկությամբ հայտնաբերվել է հափշտակված պայուսակը:

Կատարվում է քննություն: