Ապրիլի 9-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Մ. Ս.-ին տեսակցության եկած քաղաքացի Վ. Կ.-ի հանձնուքի միջից հայտնաբերել և առգրավել են 1,1 գրամ ընդհանուր քաշով, սուր հոտով դեղնականաչավուն սեղմված բուսական զանգված:

Ինչպես հայտնում են ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից՝ հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: