«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Վերջին շրջանում բավական ծանր իրավիճակում են հայտնվել հայաստանյան այն ընկերութունները, որոնք մետաղական արտադրանք են թողարկում: Խոսքը, առաջին հերթին, վերաբերում է ամրանների (արմատուրաների) արտադրությանը:

Ըստ որոշ տեղեկությունների, դրա պատճառներից մեկն այն է, որ Հայաստանում հայտնվել է Ուկրաինայի արեւելքում անջատողականների վերահսկողության տակ գտնվող բնակավայրերում քանդված կառույցներից հանված ամրաններ: Այդ գործով զբաղվում են գործարարներ, որոնք ժամանակին հանում էին 1988թ. երկրաշարժի հետեւանքով տուժած բնակավայրերի քանդված կառույցների ամրանները եւ վաճառում:

Ուկրաինայի արեւելքից բերված ամրանները հայկական շուկայում վաճառվում են շատ ցածր գնով եւ հարվածում տեղական արտադրողին: Բայց առանց այս էլ ամրանների տեղական արտադրությունը արդեն ամիսներ շարունակ գտնվում է ուկրաինական, ռուսական եւ վրացական ամրանների «ճնշման» տակ: Գրիվնայի, ռուբլու եւ լարիի կտրուկ արժեզրկման պատճառով այդ երկրներում արտադրվող ամրանները տեղական շուկայում էժանացել են մոտ 30 տոկոսով: Ներկրվող ամրանների հետ մրցակցելու համար մեր արտադրողները նվազեցրել են իրենց արտադրանքի գները եւ հայտնվել սնանկացման եզրին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում