Այսօր պատահաբար տեսա սա՝

«Հայաստանի Սոցիալիստական շարժումը» և «Ազգահին արժեքների պահպանման ճակատ» հասարակական կազմակերպությունը շաբաթ օրը՝11.04.2015 թ. Ժամը 14:00-ին նախաձեռնում է պիկետ կառավարության շենքի դիմաց, որի ժամանակ նամակ կուղարկվի ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամայանին՝ պոռնոաստղին պետական մակարդակով ընդունելու և մեր արժեհամակարգը վտանգի տակ դնելու համար: Քիմ Քարդաշյան իր ամբողջ կյանքում ոտնահարել է հայ կնոջ կերպարը, ով միշտ դեմ է գնացել հայկական արժեքներին` միշտ բիծ է քաշել ավանդական հայ կնոջ կերպարի վրա: Այսօր մենք նրան ընդունում ենք հայկական տարազով ու աղուհացով, այնուհետև պետական մակարդակով ընդունում է ՀՀ վարչապետը: Իհարկե բոլոր առիթները պետք է օգտագործենք Հայաստան բրենդը աշխարհով մեկ տարածելու համար, բայց ամեն ինչ ունի իր սահմանը: Եկեք չմոռանանք մեր արժեհամակարգի մասին ու չվտանգենք այն՝ պոռնոաստղին Հայաստանում գովազդելով: Հարգելի հայրենակիցներ եկեք տեր կանգնենք մեր արժեհամակարգին՝ մեկ մարդու պես բոլորս շաբաթ օրը ժամը 14:00-ին կառավարության շենքի դիմաց:

Հիմա հարց: «Հայաստանի Սոցիալիստական շարժումը» և «Ազգահին արժեքների պահպանման ճակատ» հասարակական կազմակերպությունները օվքեր են^?? «Հայաստանի Սոցիալիստական շարժումը» Ուր էր չկար, որ տրանսպորտ էին թանկացնում??? Ուր էին երբ այլ շաաատ ավելի լուրջ հարցեր էին բարձրաձայնվում? «Ազգահին արժեքների պահպանման ճակատ» էտ մենակ Քիմը աչքներտ ծակեց? Ուրիշ խնդիր չկա չէ?
Բացի վերը նշվածից, ինչ ասել է "պոռնո աստղ"? Մարդիք իրանք իրանց համար բան էն նկարել, իրանք իրանց հաճույքի համար: Ֆինանսական եկամուտ դրանից չեն ունեցել: Հետևաբար ոչ մի կետով վերը նշված նկարագրին չի համապատասհանում: Դեգենեռատիզմին էլ չափ-սահման պիտի լինի էլի: Հասկացանք ուզում եք ձեզ PR անեք, բայց սենց?
Հ.Գ. Գոնե մի հատ ձեզ հայլու մեջ նայեք ու նոր պիտակավորեք ուրիշներին:

Աշոտ Ավետիսյան՝ ֆեյսբուք