«Քաղաքացիական շտաբի» նախաձեռնող խումբը որոշում է կայացրել հիմնադրելու «Ալյանս» Առաջադիմական Ցենտրիստական կուսակցությունը: Հիմնադիր համագումարը տեղի կունենա ՀՀ կառավարության նիստերի դահլիճում ս.թ. մայիսի 16-ին: Այս մասին հաղորդագրություն է տարածել կազմկոմիտեն:
Այս պահին, համաձայն ՀՀ կուսակցությունների մասին օրենքի պահանջի, ընթանում են կենտրոնական և անհրաժեշտ թվով մարզային կառույցների ձևավորման աշխատանքներ: Միևնույն ժամանակ նախապատրաստվում են կուսակցության կանոնադրության և ծրագրի նախագծերը: