Թուրքիայի ԱԳՆ-­ն հետ է կանչել Վատիկանի դեսպանին՝ Հռոմի Ֆրանցիսկոս պապի՝ Հայոց ցեղասպանության մասին հայտարարությունից հետո: Այս մասին փոխանցում է «Արմենպրես»­ը, հղվելով Reuters գործակալությանը:

Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100­-րդ տարելիցին նվիրված պատարագի իր քարոզում Հռոմի Ֆանցիսկոս պապն արտասանեց «Ցեղասպանություն» բառը՝ Հայոց Մեծ եղեռնը համարելով 20­րդ դարի առաջին ցեղասպանություն:

Նա խոսեց նաեւ դրանից հետո տեղ գտած այլ ցեղասպանությունների մասին՝ հիշատակելով Ռուանդան: Հռոմի պապը ողջունեց պատարագին ներկա ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին, Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսին, Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսին, հայ կաթողիկե պատրիարք Ներսես-Պետրոս ԺԹ-ին։