Ria լրատվական կայքի փոխանցմամբ` Սերբիայի վարչապետ և ներքին գործերի նախարար Իվիցա Դաչիչը, որը դարձել էր էրոտիկ սկանդալի զոհը, հրամայել է հետաքննություն անցկացնել և բացահայտել այդ ամենի պատասխանատուներին: Այս մասին հայտնել է ազգային անվտանգության հարցերով վարչապետի հատուկ խորհրդատու Իվիչա Տոնչևը:

Դեպքը տեղի է ունեցել մի քանի օր առաջ, երբ ՆԳՆ-ն եկել է հեռուստաստոդիա հերթական հարցազրույցը տալու համար: Սակայն նա չգիտեր, որ հարցազրույցը կազմակերպել էին «Առաքելությունն անիրագործելի է» շոուի շրջանակներում: Այն ցուցադրում է Սերբիայի Pink հեռուստաընկերությունը: Հաղորդավարուհին PlayBoy ամսագրի նախկին մոդելներից էր, որը առանց ներքնազգեստի էր: Վարչապետի արձագանքներին հետևում էր թաքնված տեսախցիկը:

«Այս դեպքը կպարզաբանվի»,- «Բլից» թերթի հետ հարցազրույցում ասել է Տոնչևը: Նրա խոսքերով` ծաղրում են ոչ թե վարչապետին, այլ Սերբիային:

Պատասխանելով այն հարցին, թե ինչպես պատահեց, որ վարչապետը դարձավ թաքնված տեսախցիկի զոհը` Տոնչևը պատասխանեց, որ շոուի կազմակերպիչները չարաշահել են ՆԳՆ-ի` լրագրողների հանդեպ վստահությունը: Սակայն նշել է, որ նման բան այլևս չի կրկնվի:

Տեռուսատաշուուի անոնսը, որը դեռ հեռուստատեսությամբ չեն ցուցադրել, երեքշաբթի օրը տեղադրել են YouTube: Այն արդեն հավաքել է 1,7 միլիոն դիտում: