Ապրիլի 13-ին, ժամը 05.03-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քասախ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ` ավտոմեքենան բախվել է սյանը, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ, «Օպել» մակնիշի 34PT310 պետհամարանիշով (վարորդ` Վ. Ա., ծնվ. 1991թ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլ. սյանը:
Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Վ.Ա.-ին, ով հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ.