Ամերիկյան Daily Mail-ը անդրադարձ է կատարել նաև երեկ՝ ապրիլի 12-ին Քանյե Ուեսթի անակնկալ համերգին, որը տեղի է ունեցել Կարապի լճում: Աղբյուրը գրում է, որ Քանյեն միգուցե արդեն ձանձրացել էր տեղի տեսարժան վայրերը դիտելուց և որոշել է զարմացնել ու հաճելի պահեր պարգևել իր բոլոր երկրպագուներին:
Իմպրովիզացիոն համերգի վերջում Քանյեն էլ ավելի ապշեցրեց բոլորին՝ ցատկելով Կարապի լիճը (Swan Lake-Karapi Lich): Երկրպագուները այնքան ոգևորված էին, որ նույնպես որոշեցին միանալ Քանյեին՝ ցատկելով ջուրը: