Դեռևս 2013–ին Քանյե Ուեսթը Ալմա Աթայում, Նուրսուլթան Նազարբաևի թոռան հարսանիքի ժամանակ 3 միլիոն դոլար հոնորար էր ստացել։ Ճիշտ է, միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները քննադատեցին նրան այդ քայլի համար, քանի որ Ղազախստանում խոսքի ազատությունը մեղմ ասած լավ վիճակոմ չէ, բայց նաև բազմիցս նշեցին, որ Քանյեն, իր կարիերայի ընթացքում պարբերաբար նվիրատվութուններ է արել, այդ թվում մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններին։
Հիմա ասածս ինչա. երգչի նման համերգներն արժեն միլիոնավոր դոլարներ, բայց նա այսօր անվճար երգեց։ Միլիոններ «արժեցող» երգիչը, ով 21 «Գրեմմի»–ի մրցանակակիր է, Միացյալ Նահանգներում և աշխարհում շատ սիրված և ճանաչված երաժիշտ, դիզայներ ու ռեժիսոր, ազգիս մեկ ժամով պարգևեց այնքան ուրախություն ու դրական լիցքեր, որ շատերը ստացած ադրենալինից ամբողջ գիշեր չկարողացան քնել։ Եվ այդ ամենը անվճար, բացօթյա։
Չեմ անդրադառնա մեր «աստղերին»։ Չստացվի, որ տեսանք իսկական աստղ, սկսեցիքն փնովել մերոնց։ Ո՛չ։ Ուղղակի այս ամբողջ ժամանակ մեզ այնքան են մատուցել այդ կեղծ աստղայինը, ու մատուցել են ՎՃԱՐՈՎԻ, որ իսկականի բացահայտումը այսպիսի ֆուրոր առաջացրեց։
Ինչու՞ եմ հաճախ շեշտում անվճարը, որովհետև հիշում եմ մի քանի տարի առաջվա մի դեպք, երբ մեր աստեղերից մեկին հրավիրել էին բարեգարծական համերգի, որի հասույթը ուղղվելու էր մանկատներին, բայց «աստղը» ամեն երգի համար 450 հազար դրամ էր պահանջել։ Նա էլ է երգարվեստի մարդ, Ուեսթն էլ։ Չնայած իրար կողք դրված չի էլ հնչում։ Երևի կռահեցիք ում մասին է խոսքը։
Մի խոսքով, այսուհետ ինձ համար գոյություն ունեն «աստղ» կոչվելու լրիվ այլ ստանդարտներ։ Թող մերոնք երգեն, մերն են, բայց այլևս այն չեն լինի։ Մենք այսօր տեսանք իսկական աստղի, ով միլիոնատեր է, բայց կարող է անկաշկանդ նետվել Կարապի լիճն ու շարունակել երգել։ Իսկ մերոնք` ֆանագրամայով համերգներին մեշոկով թիկնապահ են հետևներից ման տալիս։ Ու հիմա մի կաթիլ անգամ չեմ ափսոսում, որ բազմաթիվ հնարավորությունների դեպքում էլ ոչ մի անգամ չեմ գնացել նրանց համերգներին։
հ.գ. Չեմ զարմանա, եթե էն օրը անկապ պիկետներ անողների կամ նրանց ծանոթների նկարները տեսնեմ` Կարապի լճում, հայուհու կերպարը աղավաղողի ամուսնում երգի տակ տժժալուց։ Էտ տարիքում ինքնահաստատվելը լուրջ հոգեկան շեղումա, մտածեք։

Արամ Գևորգյան՝ ֆեյսբուք