Garnier ընկերությունն անցկացրել է անկախ հետազոտություն, որի շրջանակներում պարզել է, թե ինչպես է լարված աշխատանքային օրն ազդում կնոջ արտաքինի վրա:
Առավոտյան ժամը 07.00 նկարահանող խումբը լուսանկարել է փորձի հերոսուհուն արթնանալուց և իրեն կարգի բերելուն անմիջապես հետո:

Այս լուսանկարը կազմակերպիչները ցույց էին տվել պատահական անցորդներին՝ հարցնելով, թե քանի տարեկան կարող է լինել լուսանկարում պատկերված կինը:
Պատասխանները տատանվում էին 26-32 տ. սահմաններում:


Իսկ այդ ընթացքում հերոսուհին զբաղվում էր իր առօրյա գործերով՝ աշխատանք, տուն, ընտանիք և այլն:

Երեկոյան ժամը 21.00 հերսուհուն կրկին լուսանկարել են և լուսանկարը կրկին ցույց են տվել պատահական անցորդների:

Այս անգամ պատասխանները բոլորովին այլ էին:
Երկրորդ հարցման պատասխանները տատանվում էին 37-42տ. սահմաններում: Հետազոտության արդյունքները ցույց տվեցին, որ ամեն աշխատանքային օրվանից և առօրյայից հետո կինը 5 տարով ավելի մեծ է երևում իրական տարիքից:


