ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը իր միկրոբլոգում գրառում է կատարել, որով շնորհակալություն է հայտնում Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին Վատիկանում պատարագի ժամանակ «ցեղասպանություն» բառը օգտագործելու համար:

Նա մասնավորապես գրել է.

«Շնորհակալ եմ, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչեցիք որպես 20-րդ դարի 1-ին ցեղասպանություն: Թող Ձեր խոսքն արթնացնի ճշմարտությունը նաև բոլորի մեջ»: