Րաֆֆի Գյոզալյանը դուրս է եկել Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից և «Բրագավաճ Հայաստան» կուսակցությունից:

«Տեղեկացնում եմ Ձեզ « Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից և Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից դուրս գալու իմ որոշման մասին: Իմ այս որոշումը կայացրել եմ ինքնուրույն և արդեն իսկ համապատասխան ընթացակարգային դիմումներ ներկայացրել ինչպես ԲՀԿ-ին, այնպես էլ վերջինիս` Երևանի ավագանու խմբակցությանը, որից հետո արդեն որպես ավագանու անդամ և հասարակական գործիչ՝ շարունակելու եմ իմ գործունեությունը անկուսակցական դաշտում»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Րաֆֆի Գյոզալյանը: