«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության ղեկավար կազմի ձերբակալությունների ժամանակ նրանցից մեկը՝ Կարո Եղնուկյանը, չնայած բերման էր ենթարկվել, սակայն հետագայում ազատ էր արձակվել: Սա այն դեպքում, երբ նրա տունը ևս, ինչպես մյուսների դեպքում, խուզարկվեց, և ինչ-որ իրեր առգրավվեցին: Եղնուկյանին ազատ արձակելու փաստը տարբեր լուրերի տեղիք տվեց, ինչպես օրինակ՝ թե նրա համար «դրսից զանգել են»: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Եղնուկյանն ասաց, որ ինքը որևէ մեկին չի խնդրել՝ իրեն ազատելու համար միջնորդեն, և իր համար էլ է փաստն անհասկանալի:
Սակայն մյուս կողմից նա հաստատեց, որ երկքաղաքացի է: Հայաստանի քաղաքացիությունից բացի՝ առաջին հերթին նա ԱՄՆ-ի քաղաքացի է: Այսինքն՝ եթե ՀՀ իշխանությունները որոշեին նրան ձերբակալել, ապա պետք է ԱՄՆ-ի դեսպանատանը ևս տեղյակ պահեին: Ասել է թե՝ ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար կազմը պետք է ԱՄՆ դեսպանին հիմնավոր ապացույցներով բացատրեր, թե ինչպես է Եղնուկյանը ցանկացել «պոլի փեդով» զանգվածային անկարգություններ կազմակերպել»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: