Շառլ Ազնավուրը ապրիլի 24-ին կլինի Հայաստանում: Այս մասին Ազնավուրը հայտարարել է ֆրանսիական Europe 1 հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ ասելով, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ նա կլինի Հայաստանում:
Հարցին, թե կա՞ն արդյոք փոփոխություններ Հայոց ցեղասպանության ընկալումների մեջ, Հռոմի Պապի ելույթից հետո, Ազնավուրը պատասխանել է. «Ոչ, բայց ամեն ինչ պետք է փոխվի և հաստատ կփոխվի: Երիտասարդությունը ոտքի կկանգնի, քանի որ երիտասարդությունը չի ցանկանա արյան բիծ ունենալ ճակատին ու ապրել դրանով 100 տարի»,- ասել է Ազնավուրը: