«Հրապարակ» թերթը գրում է.

«Ֆինանսների նախարարությունում կատարվող ռոտացիոն փոփոխությունների շրջանակներում Կապանում հարկայինի պետ է նշանակվել Արթուր Այվազյանը: «Նշանակվել է փետրվարին, համակարգի հին և փորձառու աշխատակիցներից է»,- հայտնեցին նախարարության լրատվականից:

Ա. Այվազյանը հարկային է մտել 2000թ. մարտին: Տարբեր պաշտոններ է զբաղեցրել՝ իրավաբանական վարչության պետի տեղակալ, դատական ակտերի կատարման բաժնի պետ, Ապարանի տարածքային հարկային տեսչության պետ, սակայն առավել հայտնի է ոչ թե աշխատանքային որակներով, այլ նրանով, որ ԱԺ պատգամավոր, բնապահպանության նախկին նախարար և օլիգարխ Վարդան Այվազյանի ազգականն է»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: