Ողջ համացանցը 26-ամյա Ցաո Մային համարում է աշխարհի ամենաերջանիկ կինը: Պատճառը նրանում է, որ վերջինիս ամուսինը, մինչ ծառայության վերադառնալը, կնոջ համար պատրաստել է կերակուր, որը կբավականացնի մոտ 12 ամիս:

Պարզվում է ամուսինը կնոջը տեսնում է տարին մեկ անգամ: Վերջին անգամ տուն վերադառնալիս նա տեսել է, թե որքան զբաղված է իր կինը և կերակուր պատրաստելու ժամանակ գրեթե չի ունենում: Ամուսինն անհանգստացել է, որ կինը չափազանց մեծ զբաղվածության պատճառով կսկսի սնվել միայն արագ սննդով, ինչն այնքան էլ առողջարար չէ: Ուստի նա որոշել է անակնկալ անել կնոջը և պատրատել նրա համար կերակուրների մի ամբողջ տեսականի, որը կնոջը կազատի կերակուր պատրաստելու անհրաժեշտությունից շուրջ մեկ տարի:

Կերակրատեսակների պատրսատմամբ ամուսինը զբաղվել է իր արձակուրդի ողջ վերջին շաբաթը:

Նա պատրսատել է մոտ 1000 պելմենի, մոտ 70 տեսակի այլ կերակուրներ և 100 լիտր կնոջ սիրելի ապուրից:

Բացի այդ, նա գնել է քաղցրավենիքի մեծ տեսականի և թաքցրել տան բոլոր անկյուններում:

Ամեն օր ամուսինը կնոջն ուղարկում է հաղորդագրություն հետևյալ բովանդակությամբ. «Այսօր դու շատ ես աշխատել և որպես պարգևատրում կստանաս քաղցրավենիք, որը դրված է բազմոցի հետևի մասում»:

Ահա, թե ինչպիսին պետք է լինի իրական սերը...


