Ընդդիմադիր թերթերից մեկը ամենա-ամենա երևացող տեղում չորս տողով դարակազմիկ և կարևորը <<շատ օրիգինալ>> միտք է արտահայտել. <<Հայաստանին, իհարկե, համակարգային փոփոխություններ են պետք: Սրա դեմ կարծես թե որևէ մեկը չի կարող առարկել>>…Եվ կատարում եզրակացություն, այն կապելով մեկ անհատի փոփոխության, մեկ անհատի ունեցած դերի հետ: Մոռանալով, որ դրանով ուղղակի հաստատում են իրենց տարափոփոխ շարժման անդամներին բնորոշ ստրկային հարազատ հոգեվիճակը…

Երբ անպայմանորեն ճիշտ է միայն առաջնորդը, երբ նա անսխալական է, անփոխարինելի ու միակը, որ նա Հայաստանի ամենափրկիչն է…Մոռանալով, որ հենց ժամանակին նա է խախուտ հիմք կառուցել ու արատավոր արժեհամակարգ ձևավորել, ստեղծել այս գոյություն ունեցող, իրենց դուր չեկող համակարգը… Որ աջ ու ձախ դեռևս աշխատում են իր այդ համակարգի դաստիարակած կադրերը, իսկ քաղաքական դաշտում սփռված են իրեց բյուրավոր բեկորները…
Իսկ մեկ ծաղկով գարուն չի գալիս, մեկ հոգին համակարգային փոփոխություն չի կարող անել, իսկ եթե կարող է, ուրեմն մենք ենք ստրուկ` բոլորս և դրա ազդեցությունը շատ կարճատև կլինի:
Համակարգը փոխելուց առաջ մենք բոլորս պետք է փոխվենք` բոլորս…Մեծից` փոքր, և փոխենք համակարգը` քանդելով հին, խախուտ կառուցած հիմքերը…

Ռոբերտ Մելքոնյան՝ ֆեյսբուք