Ապրիլի 14-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները Ջրվեժի Բանավան թաղամասի թիվ 15 շենքի մոտից, խարդախություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 38-ամյա Գուրգեն Գ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա խոստովանել է, որ 2014 թ. հունիսին 38-ամյա Քրիստինե Գ.-ից վերցրել է արծաթյա զարդեր եւ վաճառել, իսկ 2014 թ. սեպտեմբերի 3-ին խաբեությամբ եւ վստահությունը չարաշահելու եղանակով նույն կնոջ անվամբ Հյուսիսային պողոտայում գտնվող մի գրասենյակի մասնաճյուղից ապառիկ կարգով վերցրել է բջջային հեռախոս եւ չի կատարել մուծումները:

Վնասի չափը կազմում է 260.000 դրամ:

Կատարվում է հետաքննություն: