Եվրախորհրդարանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին ձայների բացարձակ մեծամասնությամբ բանաձև է ընդունել:

«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը» թեմայով քննարկումներն ընթացել են այսօր՝ ապրիլի 15-ին, խորհրդարանի լիագումար նիստում: Շուրջ 2 ժամ տևած քննարկման ընթացքում ելույթով հանդես եկան մքտ 50 Եվրախորհրդարանի պատգամավոր։

Գրեթե բոլոր պատգամավորները (բացի 1-2-ից) հնչեցրեցին Ցեղասպանություն արտահայտությունը և կոչ արեցին ընդունել բանաձը և հանգիստ չնայել Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը։

Բանաձևը առաջարկում և հանձնարարում է ԵՄ անդամ երկրների ազգային խորհրդարաններին ու կառավարություններին համապատասխան բանաձևեր ընդունել և որոշումներ կայացնել երևույթի ճանաչման ու դատապարտման վերաբերյալ: