Հռոմի Ֆրանցիսկոս պապի` Վատիկանում տեղի ունեցած ժամերգության ընթացքում 1915 թվականի իրադարձությունները որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն որակելը խիստ անհանգստացրել է Թուրքիայի իշխանություններին։
Այն աստիճան, որ Էրդողանը սկսել է անցնել տարրական բարեկրթության սահմանները, դիմել նույնիսկ սպառնալիքների:
Թուրքիայի ղեկավարության սպառնալիքները Հռոմի պապի դեմ ակամա հիշեցնում են Հռոմի Կաթոլիկ եկեղեցու առաջնորդ Հովհաննես Պողոս Երկրորդի վրա հարձակումը. 1981թ. մայիսի 13-ին թուրք Մեհմեթ Ալի Աղջան Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում մոտ տարածությունից կրակ էր բացել Հռոմի պապի դեմ:
Հետագայում Հովհաննես Պողոս Երկրորդը այցելել էր իր պատիժը կրող թուրքին և ներում շնորհել նրան։
Ֆրանցիսկոս պապն էլ կների Էրդողանին ամբարտավանության համար։ Բայց մի բան հստակ է. սպառնալիքը, հարձակվելը, սպանելն ու ցեղասպանության ենթարկելը թուրքական ձեռագիր է։
Կարեն Ավագյան՝ ֆեյսբուք