«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
«Հայաստանի ՊՆ-ն բավական անհարմար իրավիճակի մեջ է հայտնվել մայիսի 9-ին ռուս գեներալների հրամանատարության ներքո Երևանում և Գյումրիում շքերթներ անելու մասին ռուսական կողմից հնչող հայտարարությունների պատճառով:
Մեր տեղեկություններով, ՌԴ Հարավկովկասյան ռազմական օկրուգի մամուլի ծառայության կողմից տարածած տեղեկատվությունը, թե Երևանում շքերթ է իրականացվելու Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ, կատարյալ անակնկալ է եղել մեր Պաշտպանության նախարարության համար: Այս փաստը հաստատվել է նաև մեր թղթակցի և ՀՀ ՊՆ մամուլի խոսնակի զրույցի ժամանակ, ով, ըստ էության, խոստովանել է, թե տեղյակ չէ, թե ինչի մասին է խոսքը: Առայժմ հայտնի չէ, թե արդյո՞ք ռուսական կողմը իր հայտարարությանն անելուց առաջ դա համաձայնեցրել է Հայաստանի որևէ պետական մարմնի հետ»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: