«Եվրոպայի առաջնությունում մեկ ոսկե եւ երկու բրոնզե մեդալ նվաճելը իսկապես մեծ արդյունք է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Հունահռոմեական ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Սամվել Գևորգյանը:
Նրա խոսքով, եթե մեր հավաքականը ներկայանար հիմնական կազմով, անշուշտ Հայաստանն ավելի մեծ թվով մեդալներ կունենար:
Լրագրողներից մեկի այն հարցին, թե՞ արդյոք կար մտավախություն, որ կլինի կողմնապահություն Արթուրի նկատմամբ վրացի ըմբիշի հետ մենամարտում, Արթուր Ալեքսանյանի հայրն ու անձնական մարզիչը` Գևորգ Ալեքսանյանը պատսախանեցին.
«Ասում են, որ միշտ պատերը օգնում են, բայց Արթուրի դեպքում ասվածը չարդարացվեց: Երկրորդ փուլի ժամանակ եղավ մրցավարական կողմնապահություն, նրանք փորձեցին օգնել վրացի ըմբիշին, ասելով, թե իբր Արթուրը պասիվ է»,- ասաց Գևորգ Ալեքսանյանը և ավելացրեց, որ Արթուրն այնպես գոտեմարտեց, որ վրացի մարզիկին շնչելու տեղ չթողեց:
Ընդհանուր առմամբ նրանք դժգոհ չեն մրցավարությունից: Մարզիչների խոսքով, մրցումների ընթացքում սխալները լինում են մրցավարների կողմից, իսկ ինչ վերաբերվում է վրացի ըմբիշներին, տրամաբանորեն նրանց օգտին, ինչպես մրցաշարերը ընդունող երկրներում, կողմնապահություն լինում է:
«Տրամաբանորեն վրացի ըմբիշի հետ նա պետք է ուժերը խնայելով մենամարտեր, որովհետև հաջորդիվ հանդիպելու էր ադրբեջանցու հետ, այդ կողմնապահությունը նկատելով կենտրոնացել է և հաղթանակ տարել»-նշեց Գևորգ Ալեքսանյանը, իսկ Սամվել Գևորգյանը ավելացրեց.
«Ինքը ջղայանացավ և միգուցե մեկ աչոկի առավելությամբ հաղթեր, հաղթեց 10 աչոկի առավելությամբ»:
Իսկ այն հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում հայացգի Եվրապայի չեմպիոնն այն փաստին, որ ՄՕԿ-ի նախնական որոշմամբ ըմբշամարտը ցանկանում են ն հանել օլիմպիական խաղերի ցուցակից, նա պատասխանեց.
«Ըմբշամարտը օլիմպիական խաղերի առաջին մարզաձևերից է եղել և իհարկե անգամ այդ խոսակցությունները մեզ համար տհաճ են: Ես չեմ պատկերացնում, որ նման բան կարող է լինել», - ասաց Արթուր Ալեկսանյանը :
Իսկ YerevanNews.am-ի այն հարցին, թե ո՞վ է ըմբշամարտի միջազգային նախագահ Ռաֆայել Մարտինետիի հավանական փոխարինողը ֆեդերացիայի համար, Սամվել Գևորգյանը պատասխանեց.
«Լալովիչն է, Սերբիայի ներկայացուցիչը, ով հիմա ժամանակավոր պաշտոնակատարն է: Կարծում եմ և հավանական և ցանակալի թեկնածու է բոլորիս համար»:
Իսկ մեր հարցին, թե Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան ի՞նչ է պատրասվում անել անձամբ, որ ՄՕԿ-ի նախնական որոշումը չեղյալ հայտարարվի, Գևորգյանը ասաց.
«Հայաստանը ոչինչ մենակ չի կարող անել, այն երկրներում, որտեղ ըմբշամարտը լայն տարածում ունի , նրանց հետ կաշխատենք, որպեսզի մենք միասին կարողանանք որևէ արդյունքի հասնել: Հույներն ասում են, որ կրակը չեն տալու, թող գնան իրենց Լոզանի բակից վերցնեն, իսկ Դաղստանում ասում են ինքնասպանությունների սպասեք»,-կատակում է Սամվել Գևորգյանը: